Հետևեք մեզ։

Թուրքիան հերքել է այն տեղեկությունը, թե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել երկիրը

14:04, 22 մարտ 2025
Թուրքիան հերքել է այն տեղեկությունը, թե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել երկիրը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել հանրապետությունը բողոքի ցույցերի ֆոնին։


Ուրբաթ օրը Ստամբուլում և Անկարայում` ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, որոնց ականատեսները հայտնել են, որ որոշ դեպքերում իրավապահները օգտագործել են պղպեղի սփրեյ, իսկ ուսանողները կոտրել են երկաթե բարիկադները։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության   առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցին 300 հազար մարդ է հավաքվել, և քաղաքական գործիչը զգուշացրել է իրավապահ մարմիններին պղպեղի սփրեյ օգտագործելու առնչությամբ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան շաբաթ օրը հայտնել է, որ բողոքի ցույցերի ընթացքում 343 մարդ է բերման ենթարկվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները