Հետևեք մեզ։

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը

16:28, 22 մարտ 2025
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
 
Շաբաթվա առաջին միջոցառումն աշակերտների շրջայցն էր թատրոնում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
 
Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև թատրոնի զարգացմանն ուղղված հարցեր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները