Հետևեք մեզ։

Խորենացու փողոցում այրվել է ավտոտեխսպասարկման կետը․ կան հոսպիտալացվածներ

16:51, 22 մարտ 2025
Խորենացու փողոցում այրվել է ավտոտեխսպասարկման կետը․ կան հոսպիտալացվածներ

Մարտի 21-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման կետում (մոտ 130 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկՀրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնիԲժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։25-ին, մարվել՝ 15։33-ին։ Այրվել են ավտոտեխսպասարկման կետը և ներսում գտնվող ավտոմեքենան։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները