Արցախը հայկական պատմական տարածք է: Ցավոք` 2020թ. պատերազմի հետևանքով կորցրել ենք մեր Արցախը, բայց անքննելի է, որ հայկական տարածք է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը:
Հարցին` արդյոք իրեն վատ չի՞ զգում, որ անդամակցում է մի կուսակցության, որը հայրենիք է հանձնել` Մինասյանը չի համաձայնել.
«Հայրենիքը ճամպրուկ չէ, որ նվիրես, հայրենիքի համար պայքարել ենք, ցավոք` պատերազմում պարտվել ենք, իսկ եթե նվիրատվություն էր, ապա ու՞ր էին այն մարդիկ, որոնք կխանրագարեին այդ նվիրատվությունը, կկազմեին ջոկատներ ու կգնային ինքնազոհության, չէին թողնի, որ նվիրատվությունն իրականանար, իրենց` բանակում չծառայած, փողով բանակից ազատվածների հետ գնային, ասեին` թույլ չենք տալիս հանձնել թշնամուն: Նման բան չի եղել»,- ասել է նա: