Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է դատարանի որոշմամբ:
Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը:
Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու և կաշառակերության համար։
Մարտի 19-ին իրավապահները ձերբակալել էինԻմամօղլուին կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապ ունենալու գործով։
Պաշտոնյան ցուցմունք տալիս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։