Հետևեք մեզ։

Երևանի քաղաքապետարանը Թումանյան փողոցում 95 հուդայածառ է տնկել

11:22, 23 մարտ 2025
Երևանի քաղաքապետարանը  Թումանյան փողոցում 95 հուդայածառ է տնկել

Մարտի 20-ից սկսած՝  Երևանի Թումանյան փողոցում իրականացվել են կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Վերջին երեք օրերի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները.

Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։

Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։

Պահպանվել է 30 թեղի։

Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները