Երեկ Թբիլիսում Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչը, ում օրոք արդեն մեկ հանդիպում պարտվել է մեր ընտրանին և մեկ խաղացող է հեռացել հավաքականին, հայտարարեց, որ Հրանը-Լեոն Ռանոսին հեռացրել է հավաքականիվ:
Այսօր Ռանոսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, որ ինձ համար մեծագույն պատիվ է խաղալ իմ երկրի` Հայաստանի հավաքականում: Վստահելով մարզչին` երեկ գաղտնի զրույց ունեցա, ցանկացա նրան հայտնել իմ կարգավիճակի մասին: Ես ցանկանում էի նրան տեղեկացնել, որ ես ինձ լավ եմ զգում, պատրաստ եմ և մոտիվացված եմ խաղալու և թիմին օգնելու համար:
Զարմանալիորեն մարզիչն ինձ ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ պլաններ չունի: Սա, բնականաբար, ինձ շատ տխրեցրեց:
Քանի որ այս պահին ինձ համար կարևոր են խաղային րոպեները և ես դրանք ձեռք բերելու հեռանկար չունեի, ես համաձայնեցի վերադառնալ «Կայզերսլաութեռն» և նախապատրաստվել հաջորդ խաղին: Եվ մենք միասին պայմանավորվեցինք այդ մասին:
Ուզում եմ ընգծել, որ իմ երկրի` Հայաստանի համար խաղալուց ավելի լավ բան չկա և դա միշտ այդպես է լինելու»: