Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան պատասխան հանդիպման հաշիվը բացվեց արդեն չորրորդ րոպեին:
Հաշիվը բացեց Օթար Կիտեիշվիլին:
Խաղի 13-րդ րոպեին հաշիվը կրկնապատկում է Ժորժ Միկաուտաձեն։
25-րդ րոպեին մեր ընտրանին վրացիներին պարտվում էր 3:0 հաշվով: Հաշիվը եռապատկեց Չակվետաձեն, մինչ արձանագրումը հաշիվը դարձավ 4:0: 35-րդ րոպեին` 5:0:
Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի երկրպագուները «Հեռացի՛ր, հեռացի՛ր» վանկարկումներով պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։
Ընդմիջումից հետո Սևիկյանը դարձավ երկու հանդիպման միակ գոլի հեղինակը, ինչից հետո վրացիները ևս մեկ անգամ գրավեցին Չանչարևիչի դարպասը:
Հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով:
Երևանում Վրաստանի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով և կշարունակի հանդես գալ B դիվիզիոնում։ Հայաստանի հավաքականը կշարունակի մրցելույթները C դիվիզիոնում:
Մարզադաշտից խաղին հետևում էին Փաշինյանը, Անահիտ Ավանեսյանը, ՀՖՖ նախագահ հանդիսացող Մելիքբեկյանը, Պապիկյանը, Վրաստանի վարչապետն ու նախագահը: