Հետևեք մեզ։

Վրացի լրագրողները ներողություն են խնդրում մարզադաշտում տեղի ունեցածի համար

21:43, 23 մարտ 2025
Վրացի լրագրողները ներողություն են խնդրում մարզադաշտում տեղի ունեցածի համար

Վրաստան-Հայաստան խաղի ավարտից հետո վրացի երկրպագուները իրեր էին նետում հայ երկրպագուների ուղղությամբ։ Իրավիճակը լարված էր, միջամտեցին նաև հատուկջոկատայինները։

Հայաստանի գլխավոր մարզչի հետխաղային ասուլիսի ժամանակ վրացի լրագրողը նախ անդրադարձավ մարզադաշտում տեղի ունեցած միջադեպին:
«Խաղից հետո տեղի ունեցածի համար, ես` որպես լրագրող, այստեղ գտնվող իմ գործընկերները ևս կհամաձայնեն, ներողություն ենք խնդրում: Ցավում ենք տեղի ունեցածի համար»,-ասաց նա:

Վերլուծական