Հետևեք մեզ։

Ֆինլանդիան, Դանիան և Գերմանիան կոչ են արել զգույշ լինել տրանսգենդեր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել ԱՄՆ

07:03, 24 մարտ 2025
Ֆինլանդիան, Դանիան և Գերմանիան կոչ են արել զգույշ լինել տրանսգենդեր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել ԱՄՆ

Ֆինլանդիան, Դանիան և Գերմանիան կոչ են արել իրենց երկրներում ապրող տրանսգենդերներին ավելի զգույշ լինել ԱՄՆ ուղևորություններ պլանավորելիս՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում միայն երկու սեռերի ճանաչման՝ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Axios պորտալը։

 

«Ֆինլանդիան, Դանիան և Գերմանիան կոչ են արել զգույշ լինել տրանսգենդեր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել ԱՄՆ»,- գրում է պորտալը։

 

Հաղորդվում է, որ առաջարկություններն արվել են այն բանից հետո, երբ Եվրոպայի և այլ երկրների նմանատիպ կատեգորիաների քաղաքացիներ ձերբակալվել են ԱՄՆ ներգաղթի իշխանությունների կողմից՝ զբոսաշրջային վիզաների հետ կապված խնդիրների պատճառով։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալության խոսքում ասել էր, որ ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն այժմ հիմնված է միայն երկու՝ արական և իգական սեռի ճանաչման վրա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները