Հետևեք մեզ։

Երևանում կկայանա Իրանի ԱԳ նախարարի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը

07:03, 24 մարտ 2025
Երևանում կկայանա Իրանի ԱԳ նախարարի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը

Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները