Հետևեք մեզ։

Հուսով եմ՝ շուտով կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը. Հռոմի պապը պատերազմի դեմ միասնական աղոթքի կոչ է արել

07:10, 24 մարտ 2025
Հուսով եմ՝ շուտով կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը. Հռոմի պապը պատերազմի դեմ միասնական աղոթքի կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է մարդկանց այն հիվանդանոցի պատշգամբից, որտեղ նա բուժվում է։

 

Այս մասին տեղեկություն է հրապարակվել Վատիկանի պաշտոնական կայքում։

 

Հռոմի պապն իր ելույթի ընթացքում անդրադարձել է աշխարհի մի քանի տարածաշրջաններում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին։

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երախտագիտություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությունը։

 

«Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ, հուսով եմ, որ այն շուտով կստորագրվի՝ դրանով իսկ նպաստելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է նա։

 

Ընդգծելով իր տխրությունը Գազայի ուղղությամբ Իսրայելի կողմից ինտենսիվ ռմբակոծությունների վերսկսման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկանց մահվան և վիրավորվելու պատճառ է դարձել, Հռոմի Պապն ասել է հետևյալը.

 

«Եկեք միասին աղոթենք պատերազմներին վերջ տալու և խաղաղության համար, հատկապես՝ Ուկրաինայում, Պաղեստինում, Իսրայելում, Լիբանանում, Մյանմայում, Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում տառապող երկրներում»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները