Հետևեք մեզ։

Փետրվարից Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում՝ սոճիներ և եղևնիներ. ՀՈԱԿ

07:43, 24 մարտ 2025
Փետրվարից Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում՝ սոճիներ և եղևնիներ. ՀՈԱԿ

Փետրվարի 2-րդ կեսից մայրաքաղաքում սկսվել են տունկի աշխատանքներ: Առաջին անգամ է, որ ձմեռային հատվածում իրականացվել է մշտադալարների տունկ: Արդյունքում Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում՝ սոճիներ և եղևնիներ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

 

«Տեղեկացնեմ նաև, որ մարտի 10-ից Երևան քաղաքում մեկնարկել են սանիտարական էտի և ձևավորման աշխատանքները: Ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների՝ իրականացվում են ավտոբուսային երթուղիներին խանգարող փողոցներում ծառերի սանիտարական էտի աշխատանքներ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ աշխատանքներում ընդգրկված են նաև 300 բակեր, 19 այգիներ և 18 փողոցներ ու պողոտաներ:

 

Էտի աշխատանքները մարտի 10-ից ապրիլի 10-ն է նախատեսված, սակայն, հաշվի առնելով եղանակի կտրուկ տաքացումը՝ հնարավոր է՝ էտի աշխատանքները Երևանի հարավային մասում ավարտվեն ապրիլի 1-ին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները