Սաուդյան Արաբիայում սկսվել են ռուս-ամերիկյան բանակցությունները, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։
«Տեխնիկական թիմերի» փորձագիտական հանդիպումը կանցկացվի փակ ձևաչափով։ Սաուդյան Արաբիայի պետական անվտանգության ծառայությունը լրագրողներին խնդրել է հեռանալ Ritz-Carlton հյուրանոցից։
Ռուսաստանը բանակցություններին ներկայացնում են Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
Ակնկալվում է, որ երկխոսությունը կկենտրոնանա Սեւծովյան նախաձեռնության վրա: Կրեմլում չեն բացառել, որ հանդիպմանը կարող են քննարկվել ուկրաինական կարգավորմանն առնչվող այլ ասպեկտներ։