Հետևեք մեզ։

Էքրեմ Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու

12:13, 24 մարտ 2025
Էքրեմ Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) կիրակի՝ մարտի 23-ին, նախագահի թեկնածու է առաջադրել Ստամբուլի ժամանակավոր պաշտոնանկ արված ու կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ ԺՀԿ-ի-ի փրայմերիզին մասնակցել է Թուրքիայի 15 միլիոն քաղաքացի, ինչը կազմում է երկրում գրանցված ընտրողների գրեթե մեկ քառորդը։ Նրանցից 13,2 միլիոնը աջակցություն է հայտնել Իմամօղլուին։

 

ԺՀԿ-ի նախագահ Օզգյուր Օզելը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որոշում կայացնել երկրի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին և պայքարել Էքրեմ Իմամօղլուի հետ:

 

Նույն օրը ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի մոտ՝ բողոքելու, ըստ նրանց, քաղաքական դրդապատճառներով Էրդողանի մրցակցի հետապնդման դեմ: «Իմամօղլուն մի կողմից բանտում է, մյուս կողմից ՝ նախագահության ճանապարհին», - AP գործակալությունը մեջբերում է Օզելի խոսքերը, որոնք նա ասել է հանրահավաքի ժամանակ: Ցուցարարների առջև ելույթ է ունեցել նաև նախագահի թեկնածուի կինը ՝ Դիլեքկայա Իմամօղլուն։

 

Ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել և բախվել են ոստիկանության հետ, հաղորդում է Milliyet-ը: Արդյունքում, լրատվականի տվյալներով, բերման է ենթարկվել 66 ցուցարար, վիրավորվել է հինգ ոստիկան։

 

Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին, նա մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, կոռուպցիայի, միաժամանակ նաև ահաբեկչության համար։ Թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ քաղաքական գործիչը մեղադրվում է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) աջակցելու համար։ Իմամօղլուն, հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։

Վերլուծական