Հետևեք մեզ։

Վրաստանի նախագահը հետ է կանչել «Օտարերկրյա ազդեցության» օրենքը չեղարկելու մասին Զուրաբիշվիլիի հայցը

13:19, 24 մարտ 2025
Վրաստանի նախագահը հետ է կանչել «Օտարերկրյա ազդեցության» օրենքը չեղարկելու մասին Զուրաբիշվիլիի հայցը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ՍԴ-ից հետ է կանչել նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը չեղարկելու վերաբերյալ։

 

Տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչակազմը։

 

Նշվում է, որ Վրաստանի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հիմնված է թափանցիկության և հաշվետվողականության վրա, ինչը նպաստում է վրացական պետականության կարևորագույն սկզբունքի՝ պետության ազգային ինքնիշխանության և երկրի կայուն զարգացմանը պաշտպանելուն։

 

Օրենքը ծառայում է հանրությանը հնարավորինս տեղեկացնել օտար ուժերի շահերը առաջ տանող կազմակերպությունների ֆինանսական աղբյուրների մասին։

 

Ըստ այդմ, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին որոշել է մերժել սահմանադրական պահանջը,- ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Վերլուծական