ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Էր-Ռիադում գտնվող ռուսաստանցի բանակցողները կարող են խորհրդակցել Մոսկվայի հետ, եթե անհրաժեշտ լինի, աշխատանքը շարունակվում է։
«Բանակցությունների ընթացքում նրանք չեն կարող տեղեկատվություն տալ: Բանակցություններ են ընթանում, աշխատանքներ են տարվում: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են կապ հաստատել կենտրոնի հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է փոխանցվում բանակցությունների մասին տեղեկատվությունը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները սկսվել են երկուշաբթի օրը Էր Ռիադում։