Հետևեք մեզ։

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է

14:06, 24 մարտ 2025
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի  վերջին մրցակիցը ՖԻՖԱ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Պորտուգալիան է:

«Արմենպրես» փոխանցմամբ` Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը պորտուգալացիներն են, որոնք ընդգրկվեցին Հայաստանի ընտրանու հետ նույն` F ենթախմբում: 

Հայաստանի հավաքականի հանդիպումների խաղացանկն ունի հետևյալ տեսքը.

Սեպտեմբերի 6 – Հայաստան – Պորտուգալիա 
Սեպտեմբերի 9 –  Հայաստան – Իռլանդիա
Հոկտեմբերի 11 – Հունգարիա – Հայաստան
Հոկտեմբերի 14 – Իռլանդիա – Հայաստան  
Նոյեմբերի 13 – Հայաստան – Հունգարիա
Նոյեմբերի 16 – Պորտուգալիա– Հայաստան։ 

 

Վերլուծական