Հետևեք մեզ։

Ստամբուլում ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցերի 71 մասնակիցների․ Anadolu

14:15, 24 մարտ 2025
Ստամբուլում ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցերի 71 մասնակիցների․ Anadolu

Ստամբուլում ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցերի 71 մասնակիցների, հաղորդում է պետական ​​Anadolu գործակալությունը։

 


Ստամբուլի իշխանություններն ավելի վաղ արգելել էին բոլոր հանրահավաքներն ու ցույցերը մինչև մարտի 27-ը: «Իդենտիֆիկացվել են ցույցեր անցկացնելու արգելքը խախտած 99 մարդ, որոնցից 71-ը կալանավորվել են, ևս 28-ը հետախուզման մեջ են»,- հաղորդում է գործակալությունը:

 


Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի աջակցության ցույցերը մարտի 20-ից շարունակվում են քաղաքապետարանի մոտ գտնվող Սարաչհանե հրապարակում, ինչպես նաև Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում։

 

Իմամօղլուի հետ ձերբակալվել են քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ գործով ներգրավված է ավելի քան 90 մարդ։

 

Վերլուծական