ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է հեռացնել իր պաշտոնական դիմանկարը Կոլորադո նահանգի Կապիտոլիումից: Նա հեղինակ Սառա Բորդմանին մեղադրել է իր կերպարը «կանխամտածված խեղաթյուրելու» համար:
Նշենք, որ նրա այդ դիմանկարը 2019 թվականից կախված է նահանգի Կապիտոլիումի շենքում:
Ըստ Թրամփի՝ նույն նկարչի մեկ ուրիշ աշխատանք՝ Բարաք Օբամայի նախագահական դիմանկարը, «հրաշալի տեսք ունի»: