Հետևեք մեզ։

Հայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել

14:47, 24 մարտ 2025
Հայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել

Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` եթե ՈՒԵՖԱ-ն որակազրկի վրացիներին` անհարգալից պահվածքի համար, ապա երկրպագուները ներկա չեն լինի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք խաղին, որը նախատեսված է  սեպտեմբերին:

 

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին` զիջելով 6:1 հաշվով: Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել են խաղադաշտ` վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա ու պլաստիկե ու մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ:   

Վերլուծական