Հետևեք մեզ։

Մասիսի 53-ամյա բնակիչը 5 տուփ ծխախոտ է գնել և վճարել 20 հազարանոց հուշանվեր թղթադրամով

14:54, 24 մարտ 2025
Մասիսի 53-ամյա բնակիչը 5 տուփ ծխախոտ է գնել և վճարել 20 հազարանոց հուշանվեր թղթադրամով

Մարտի 21-ին մի վաճառողուհի Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է տվել, որ նույն օրը անհայտ անձը, թերթի կրպակից գնելով հինգ տուփ ծխախոտ, վճարել է քսան հազարանոց հուշանվեր թղթադրամ, ու ստացել է նաև տասնվեց հազար հինգ հարյուր դրամ մանրը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուշանվեր թղթադրամով վճարումը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ։ Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք կանխիկ գործարքներ կատարելիս լինել զգոն, իսկ կեղծ դրամ նկատելիս դիմել ՆԳՆ ոստիկանություն։

Վերլուծական