Հետևեք մեզ։

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան․ Մայր Աթոռի արձագանքը Փաշինյանին․ «Ազատություն»

16:56, 20 մայիս 2023
Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան․ Մայր Աթոռի արձագանքը Փաշինյանին․ «Ազատություն»

Մայր Աթոռից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը, թե եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն։

 

«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, իհարկե եթե հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը, համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ», - «Ազատությանն» ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող են նաև քաղաքական գործունեություն ծավալել, երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչն ավելի ազնիվ կլինի, և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա», - ասել է նա։