Ուկրաինական պատվիրակության անդամները գտնվում են Էր-Ռիադի հյուրանոցում, որտեղ արդեն չորս ժամ է, ինչ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, հայտնում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները սկսվել են Սաուդյան Արաբիայում երկուշաբթի առավոտյան։ Մոսկվայի ժամանակով 12:30-ի սահմաններում հանդիպման ընթացքին ծանոթ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ բանակցությունները դեռ երկար կշարունակվեն։
Ակնկալվում է, որ բանակցությունները կկենտրոնանան Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ նախաձեռնության հնարավոր վերսկսման նրբությունների վրա, որը քննարկվել է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցի ժամանակ։