Հետևեք մեզ։

Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է․ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին

17:03, 20 մայիս 2023
Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է․ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին․
 
«Կոռնիձորի հանրահավաքի սիրելի' մասնակիցներ,
Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։
Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։
 
Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։
 
Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը' անփոփոխ։
 
Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով' փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։
 
Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով և կամքով լցված Արցախի ապաշրջափակման և արցախահայության ' իր հայրենիքում ապրելու և արարելու վճռականությամբ։
Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։
 
Աստված պահապան համայն հայությանը»։