Հետևեք մեզ։

Սիրիայում ՀՀ դեսպանը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հալեպի նահանգապետի տեղակալի և խորհրդականի հետ

14:52, 24 մարտ 2025
Սիրիայում ՀՀ դեսպանը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հալեպի նահանգապետի տեղակալի և խորհրդականի հետ
Մարտի 23-ի առավոտյան Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Խարազյանը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանը հանդիպում են ունեցել Հալեպի նահանգապետի տեղակալ Ֆաուազ Հիլալի և նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհի հետ: Նրանք տեղկացրել են, որ նահանգապետը ներկայումս գտնվում է Դամասկոսում և իր ողջույններն է փոխանցում: Հանդիպման նպատակը ճանաչողական էր, որի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ից Սիրիային տրամադրված մարդասիրական օգնության կազմակերպչական խնդիրներ:
 
Ֆ. Հիլալը երկրի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց հայկական կողմին և հույս հայտնեց, որ մեր բարեկամ երկրների միջև համագործակցությունը կշարունակվի: Դեսպան Ռ. Խարազյանը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանը հույս հայտնեցին և ցանկացան, որ Սիրիան հնարավորինս արագ հաղթահարի դժվարությունները և դառնա բարգավաճ և կայուն երկիր:
 
Նույն օրը «Արտադրանքների ցուցահանդես» վայրում կայացավ ՀՀ-ից մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաների դիմավորման և հանձնման արարողությունը, որին ներկա էին Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Խարազյանը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանը, հյուպատոսության անձնակազմը, իսկ սիրիական կողմից Հալեպի նահանգապետի տեղակալ Ֆ. Հիլալը նահանգապետի խորհրդական Ղ. Ֆարրուհը, Սիրիայի ԱԳ և առողջապահության նախարարությունների, նահանգապետարանի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները