Հետևեք մեզ։

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սյունիք․ մարզպետի ղեկավարի հետ քննարկվել են մի շարք հարցեր

19:25, 24 մարտ 2025
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սյունիք․ մարզպետի ղեկավարի հետ քննարկվել են մի շարք հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին, Օվերն-Ռոն-Ալպի հետ Սյունիքի գործընկերությանը, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովին, որը կանցկացվի Գորիսում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները