Հետևեք մեզ։

Հայկական կողմը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների ցանկը

07:16, 25 մարտ 2025
Հայկական կողմը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների ցանկը
Հայկական կողմը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների ցանկը։ Նման եզրահանգման կարելի է գալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանից։
 
 
Միջոցառումների ժամանակացույցն ուհրավիրված հյուրերի ցանկն իմանալու համար Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակ։ Հարցումն այնտեղից վերահասցեագրվել էր արտգործնախարարությանը։
 
 
Հարցման մեջ, մասնավորապես, հետաքրքրվել էինք` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մնո՞ւմ է Հայաստանի օրակարգում, ի՞նչ է անում Երևանը Թուրքիայի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար և այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է տանում հայկական կողմը Թուրքիայի հետ: Կամ` արդյոք նախատեսվում է Թուրքիայից բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան ապրիլի 23–24–ը։
 
 
Նաև հետաքրքրվել էինք` պատրա՞ստ է արդյոք Հայաստանը թուրք մասնագետների հետ սկսել Հայոց Ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունը՝ բացելով արխիվները։
 
 
Այս բոլոր հարցերին ԱԳՆ-ն որոշել է պատասխանել մեկ նախադասությամբ.
 
 
 
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի մարտի 13-ին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում անդրադարձել է Ձեր կողմից բարձրացված հարցերին»,– նշված է ԱԳՆ պատասխանի մեջ:
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները