Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Էր-Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։
Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում։
«Երեկ հանդիպում է եղել ամերիկյան թիմի հետ, բանակցություններ են եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, դրանից հետո ևս մեկ հանդիպում է եղել ուկրաինական և ամերիկյան թիմերի միջև»,- ընդգծել է Զելենսկին։
Նշենք, որ մարտի 24-ի երեկոյան Էր-Ռիադում ավարտվել են տասներկու ժամ տեւած խորհրդակցությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչների միջեւ։