Չեմ կարծում, որ փակուղի է մտել գործընթացը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողի հարցին ի պատասխան նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից ստորագրելու և այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու առաջարկը: Կարծում եմ, որ այդ կրակոցները առանձին հետաքննության առիթ են և կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ՝ երկկողմ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե՛ հրապարակումների հետ կապված, թե՛ հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված, որևիցե մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել»,- նշեց ԱԺ նախագահը:
Իսկ թե ինչու էր անակնկալ Բաքվի համար՝ Ալեն Սիմոյանն ասաց.
«Ես նույնիսկ այդ տպավորությունն ունեմ անցյալի հետ կապված: Ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնել՝ իմանալով, որ հայերը մեկ է՝ չեն համաձայնելու, միջազգային կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունն անելու համար գործելաոճ է: Դա իմ անձնական տպավորությունն է եղել: Նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու մեջ»: