Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել Ռուսաստանի պատճառով (տեսանյութ)

18:56, 20 մայիս 2023
Վրաստանի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել Ռուսաստանի պատճառով (տեսանյութ)

Չորս տարվա ընդմիջումից հետո Մոսկվայից առաջին ինքնաթիռն է ժամանել Թբիլիսի։ Լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին չվերթը Թբիլիսիում բողոքի պաստառներով դիմավորել են ակտիվիստները։

 

Իսկ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները նախօրեին խորհրդարանում ծեծկռտուք են սարքել՝ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության պատճառով։ Ծեծկռտուքը  հեռարձակվել է տեղական հեռուստաալիքի ուղիղ եթերում։ 

 

Նշենք, որ մայիսի 15-ից Ռուսաստանը վերացրել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, օդային հաղորդակցությունը ևս վերականգնվել է։ Երկրի նախագահը դա սադրանք է որակել, վարչապետը՝ ողջունել է փոփոխությունը։

 

Ծեծկռտուքի տեսանյութն՝ այստեղ։