Հետևեք մեզ։

Սա պայքար է Գայանեի ազատության համար, ուզում եմ հասկանալ՝ այլ ծնողներն ինչո՞ւ չեն միանում այս արդար պահանջին․ Գարիկ Գալեյան

19:20, 20 մայիս 2023
Սա պայքար է Գայանեի ազատության համար, ուզում եմ հասկանալ՝ այլ ծնողներն ինչո՞ւ չեն միանում այս արդար պահանջին․ Գարիկ Գալեյան

Զոհված զինծառայողների հարազատները նստացույց են հայտարարել․ նրանք փակել են Տիգրան Մեծ-Ամիրյան-Նալբանդյան փողոցները։ Ծնողները քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց։

Եռաբլուրում միայն 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված հազարից շատ ավելի զինվորների շիրիմ կա, ու զարմանում եմ․․․, այդ ծնողները, որոնց բոլորս ճանաչում ենք, վաղը ո՞նց են նայելու մեր երեսին, եթե այստեղ չգտնվեն։

Այս մասին Հրապարակում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Սա պայքար է Գայանեի ազատության համար, ուզում եմ, որ միանան, ուզում եմ հասկանալ՝ այս ծնողներն ինչո՞ւ չեն միանում այս արդար պահանջին, վաղը սա իրենց էլ կարող է սպառնալ»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ յուրաքնաչյուր ծնող պետք է մտածի, որ յուրաքանչյուրն իր անտարբերությամբ, ստամոքսով մտածելով դառնալու է իրենցի մեկը։

Նա հերթական անգամ կոչ արեց միանալ զոհված զինծառայող Գայանե Հակոբյանի ազատության պահանջին, ով մեկ ամսով կալանավորվել է Աշոտ Փաշինյանի գործով։

 

Վերլուծական