Պետք է շարունակենք աշխատել, բանակցել ու գտնել փոխընդունելի, և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Այլընտրանք ուղղակի չկա։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ թեև Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել՝ որոշելու փաստաթղթի ստորագրման օրն ու վայրը, սակայն այս պահին նման պատրաստակամություն պաշտոնական Բաքվից չեն տեսել։
«Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացին ու դնել մեր ստորագրությունը»,-ասել է նա։