Հետևեք մեզ։

ԱՄՆ-ի հետ բանակցություններում մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ ճնշման տակ, ռազմական սպառնալիքի ֆոնին բանակցություններ չենք վարի. Արաղչի

15:46, 25 մարտ 2025
ԱՄՆ-ի հետ բանակցություններում մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ ճնշման տակ, ռազմական սպառնալիքի ֆոնին բանակցություններ չենք վարի. Արաղչի

Մենք դեռ չենք պատասխանել ԱՄՆ-ի նամակին, սակայն պատասխանն արդեն պատրաստման փուլում է և համապատասխանաբար կներկայացվի։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Իրանի աԳ նախարար Աբբաս Արաղչին։

 

«ԱՄՆ-ի հետ բանակցություններում մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ ճնշման տակ, ռազմական սպառնալիքների ներքո, տնտեսական պատժամիջոցների աճի ֆոնին մենք ուղղակի բանակցություններ չենք վարի ԱՄՆ-ի հետ, բայց Իրանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ՝ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու համար։

 

Հենց հիմա մենք բանակցություններ ենք վարում եվրոպական երեք երկրների հետ, և շահագրգիռ այլ երկրների հետ, և ընդհանրապես, մենք երբեք չենք լքել բանակցությունների սեղանը և չենք հեռանալու դրանից»,-ասել է նա։

Վերլուծական