Հետևեք մեզ։

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում, օգտվելով աշխատակցուհու անուշադրությունից գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր

16:15, 25 մարտ 2025
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում, օգտվելով աշխատակցուհու անուշադրությունից գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր

Մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում ոսկյա զարդերի գողության դեպք է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնում օգտվելով աշխատակցուհու, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Սերենա Մ․-ի անուշադրութունից գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր:

Կայքի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մարիամ Խ․-ն։

Վերլուծական