Հետևեք մեզ։

«Ուժեղ գմփոց լսվեց». 15 համարի ավտոբուսում գազի արտահոսք է տեղի ունեցել (տեսանյութ)

16:24, 25 մարտ 2025
«Ուժեղ գմփոց լսվեց». 15 համարի ավտոբուսում գազի արտահոսք է տեղի ունեցել (տեսանյութ)

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 15 համարի երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկում գազի արտահոսք է տեղի ունեցել։ Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Արման Հովասափյանը և կից տեսանյութ հրապարարել՝ ինչպես են ուղևորներն իջնում անսարք ավտոբուսից։

«Հզոր գմփոցից հետո «արտակարգ վայրէջք կատարած» 15 համարի ավտոբուսն է, որից ուղևորները փախան գազի արտահոսքի պատճառով: էս ա սրանց թանկացրած տրասպորտի վիճակը»,–գրել է նա։

 

Տեսանյութը՝ Telegram-ում։

Վերլուծական