Հետևեք մեզ։

Վրաստանում հանցավոր խմբի դեմ իրականացված գործողության արդյունքում 7 մարդ է ձերբակալվել

16:26, 25 մարտ 2025
Վրաստանում հանցավոր խմբի դեմ իրականացված գործողության արդյունքում 7 մարդ է ձերբակալվել

Վրաստանի Իմերեթի շրջանում հանցավոր խմբի դեմ իրականացված գործողության արդյունքում 7 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն։

 

Զեկուցվել է, որ դատավորի թույլտվությամբ ձեռնարկված գաղտնի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցախումբը ապօրինի ազդեցություն է գործում գյուղատնտեսության ոլորտում գործող տարբեր ձեռնարկությունների վրա։

 

Ձերբակալվածների նկատմամբ հարուցված քրեական գործերը նախատեսում են մինչև 15 տարվա ազատազրկում։

Վերլուծական