Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն մեծ շուքով տոնել է իր և Հայկոյի որդու՝ Արման Հակոբյանի ծննդյան 12-ամյակը։
Երգչուհին որդու ծննդյան խնջույքը կազմակերպել է իրեն պատկանող հունական Yassou ռեստորանում։
«Շնորհավոր ծնունդդ, տղաս, իմ ընտանիք, իմ ամենա։ Դու միայն առողջ եղիր, իսկ ես՝ միշտ քեզ հետ, միշտ թիկունքիդ»,-որդու լուսանկարներին կից գրել է Անահիտ Սիմոնյանը։