Signal սոցիալական ցանցի գաղտնի չաթի խմբին ոչ մի գաղտնի ֆայլ կամ տեղեկատվություն չի ուղարկվել, ոչ էլ այնտեղ հարձակման պլաններ են քննարկվել։
Այս մասին իր «X»-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նշենք, որ երեկ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը հաստատել էր, որ ամերիկացի լրագրողը պատահաբար միացել է Եմենի հարձակումների մասին գաղտնի չաթի խմբին։ Նա ասել էր, որ այս փաստի առնչությամբ այս պահին կատարվում է քննություն։
Ազգային անվտանգության խորհուրդը հետաքննում է, թե ինչպես է խմբին ավելացվել The Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին։
Խմբի կազմում ընդգրկված էին 18 հոգի, այդ թվում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը, պետքարտուղարը, փոխնախագահը և այլք։