Հետևեք մեզ։

Ժնևում Human Rights Watch-ի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրենի հետ հանդիպմանը Մանասյանն անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին

19:20, 25 մարտ 2025
Ժնևում  Human Rights Watch-ի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրենի հետ հանդիպմանը Մանասյանն անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին
Շարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև, հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։
 
  Մարտի 25-ին Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ:
  Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
  Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:
  Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:

Վերլուծական