Հետևեք մեզ։

Ծիլքարում բախվել են «Տաշիր» ԲԿ–ի շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրավոր. Shamshyan.com

21:37, 25 մարտ 2025
Ծիլքարում բախվել են «Տաշիր» ԲԿ–ի շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 25-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վերլուծական