Հետևեք մեզ։

Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին (լուսանկարներ)

22:04, 25 մարտ 2025
Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին (լուսանկարներ)
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանի հետ այսօր ընդունել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
 
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորեպես վերաբերում էին Գորիսում հյուպատոսություն բացելու հնարավորությանը, ինչպես նաև Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովին, որը կանցկացվի Գորիսում հունիսի 2-3-ին։
 
Դեսպանը հատուկ ընդգծել է, որ Գորիսը ֆրանսախոս քաղաք է, ինչը կարևոր հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Նա նշել է, որ գալիք համաժողովն ուղղված է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը և համագործակցության նոր ուղիների բացահայտմանը։
 
Այցի շրջանակներում ԱԳՆ-ի և ՏԿԵՆ-ի գործընկերների հետ դեսպանը շրջայց է կատարել քաղաքում՝ գնահատելու տեխնիկական հնարավորությունները և քննարկելու համաժողովի կազմակերպչական հարցերը։

Վերլուծական