Հետևեք մեզ։

Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

22:42, 25 մարտ 2025
Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայում գտնվող բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Վերլուծական