Հետևեք մեզ։

Շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարներ են տեղի ունեցել․ նախնական տվյալներով՝ կա 5 վիրավոր

23:16, 25 մարտ 2025
Շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարներ են տեղի ունեցել․ նախնական տվյալներով՝ կա 5 վիրավոր

Հայաստանի երկու մարզերում այսօր շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարներ են տեղի ունեցել։ Դրանց հետևանքով կան վիրավորներ։ Այս տեղեկությունը 1lurer.am հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ-ից։

Վթարների փաստով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ըստ նախնական տվյալների՝ վթարների հետևանքով կա 5 վիրավոր։ Վթարները տեղի են ունեցել Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի ու Արարատի մարզի Մասիս քաղաքի վարչական տարածքներում։

Վերլուծական