Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գյումրու քաղաքապետի թեկնածու Վադան Ղուկասյանը հույս է հայտնել, որ ինքը 50+1 տոկոս ձայն է հավաքելու և կոալիցիայի անհրաժեշտություն չի լինի, տեսագրությունից այս թեման առանձնացրել է Hayastan.news-ը։
Հարցին, թե ամեն դեպքում՝ եթե միայնակ մեծամասնություն չկազմի, ապա ում հետ չի կազմի կոալիցիա, Վարդան Ղուկասյանն ասում է․
«Ես կաշխատեմ այնպիսի մարդիկ գտնել, որոնց չեն թելադրում Երևանից; ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, իրենց հետ պայմանագիր չեմ կնքելու, եվրոպամետների հետ՝ ևս, չնայած Լևոն Բարսեղյանի հետ միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք կա, բայց հետ ևս չեմ կազմի կոալիցիա, էդ ԼԳԲՏ-ն, որ բերում են Հայաստան, ես դրան դեմ եմ, դա մեր եկեղեցին չի ընդունում»։
Հարցին, թե Սերժ Սարգսյանի սատարած թիմերի հետ կոալիցիա կկազմի՞, Վարդան Ղուկասյանն ասաց․
«Եթե իրենք չեն կառավարվում Սերժ Սարգսյանի կողմից, ինձ խոսք տան, տղամարդավարի, բարձրաձայն ասեն, կկազմեմ, բայց եթե խաբեն կամ բան անեն, միանշանակ, իրենց հետ էլ կոալիցիա չեմ կազմելու, այ, բարձրաձայն ասում եմ»։
Տեսանյութը՝ Telegram-ում։