Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը սպառնացել է կես միլիոն մարդ հավաքել Ստամբուլի քաղաքապետարանի մոտ, եթե ոստիկանությունը ուժ կիրառի քաղաքի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցության ցույցի մասնակիցների նկատմամբ։
«Եթե դուք հրահրեք և թույլ չտաք, որ այնտեղի ժողովուրդը խաղաղ ցույց իրականացնի, վաղը ես այստեղ 500 հազար մարդ կհավաքեմ»,- ասել է Օզելը քաղաքապետարանի շենքի մոտ տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ։
Կոռուպցիայի մեղադրանքով կալանավորված Իմամօղլուի աջակիցների բողոքի ակցիաները Թուրքիայում տեղի են ունենում մարտի 19-ից, որոնցից ամենազանգվածային ակցիաները տեղի են ունենում Ստամբուլում և Անկարայում։