Հետևեք մեզ։

Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է՝ ավտոմեքենա, ուղեկցողներ․ «Հրապարակ»

09:33, 26 մարտ 2025
Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է՝ ավտոմեքենա, ուղեկցողներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է՝ ավտոմեքենա, ուղեկցողներ և այլն։ Օրենքով պետպահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, «այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների» ևս կարող է տրամադրվել` վարչապետի որոշմամբ։ Դիմողը պետք է հիմնավորի, թե իր անվտանգությանն ինչ սպառնալիքներ կան:

Թե ինչու է Հ․ Սարգսյանը դիմել, նա չգաղտնազերծեց, հարցը լսելով ասաց՝ չի ուզում մեկնաբանել։ Նշենք, որ պատգամավորը վերջին շրջանում ելույթներ է ունենում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների մասին և օրինագծեր է բերում առցանց խաղերի բիզնեսի դեմ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական