Հետևեք մեզ։

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարին կոչ է արել աջակցել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղությանը

09:45, 26 մարտ 2025
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարին կոչ է արել աջակցել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղությանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն Անկարային կոչ է արել խաղաղություն ապահովել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում, հայտարարել են պետքարտուղարությունում։

 

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու համար անվտանգության ու առևտրի հետ կապված առանցքային հարցերում համագործակցությունը։ Նա Թուրքիային կոչ է արել աջակցել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղությանը»,- հայտնում են պետքարտուղարությունից։

 

Ռուբիոն նաև ընդգծել է երկկողմ առևտրում գրանցված առաջընթացը, կոչ արել երկու երկրների առավել սերտ տնտեսական համագործակցության։ Պետքարտուղարը նաև անհանգստություն է հայտնել՝ կապված Թուրքիայում վերջին ցույցերի ու ձերբակալությունների հետ։

Վերլուծական