Մարտի 24-ին ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքի եթերում հեռարձակվող«28 րոպե» հաղորդմանը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի մասսայական ցույցերի թեմայով քննարկմանը ցուցադրվել է Անդրկովկասի քարտեզը, առանց Հայաստանի։
Ֆրանս-գերմանական հեռուստաալիքի այս վրիպումը նկատել է «Նուվել դե Արմենի» պարբերականը և գրել՝ «Սկանդալ ARTE–ում․ Հայաստանը ջնջված է նորություններիընթացքում ցուցադրված քարտեզից․ սխա՞լ, թե մանիպուլյացիա»։ Այս տեղեկությունը արդեն մարտի 25-ին ակտիվորեն տարածվել է Հայաստանյան լրատվամիջոցներում։
Բացի այդ, ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում բողոքի ալիք էր բարձրացել, իսկ «28 րոպե» հաղորդման ֆեյսբուքյան էջում օգտատերերը անընդունելիէին համարել հեռուստաընկերության արարքը։
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել,որ ARTE հեռուստաընկերությունը ավելի ուշ հասկացել է սխալը ու արդեն իր յութուբյան էջում վերբեռնել է հաղորդումը նոր քարտեզով։ Սակայն այդ հաղորդումը հասանելի է միայնՖրանսիայի սահմաններում։
Ավելի մանրամասն՝ կարդացեք այստեղ: