Հետևեք մեզ։

Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանն անընդունելի են համարել Հարավային Կովկասում որևէ տեսակի էսկալացիան․ ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել

10:36, 26 մարտ 2025
Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանն անընդունելի են համարել Հարավային Կովկասում որևէ տեսակի էսկալացիան․ ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ 

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։ 

«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու առումով։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

 

Վերլուծական